News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկերոջը` Մոհամադ Զավադ Զարիֆին` Իրանում COVID-19 կորոնավիրուսի բռնկման հետեւանքով զոհերի կապակցությամբ: Նա հաստատել է պատրաստակամությունն աջակցել դրա հետագա տարածմանը հակազդելու գործում:

Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգում առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները եւ այլ հարցեր:

Առարկայական քննարկում է տեղի ունեցել արդի միջազգային թեմաների շուրջ, այդ թվում նաեւ` իրանական միջուկային ծրագրի եւ սիրիական կարգավորման վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը` Աստանայի ձեւաչափի երաշխավոր երկրների համաձայնությունների համատեքստում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ