News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց աշխատանքային պլանն ունեն, որը հանդիպումներ է ներառում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ՄԱԿ-ից մինչեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի: Այս մասին մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման մասին հարցին:

Ըստ նրա, այդ հանդիպումները նորություն չեն: «Դրանցում գերբնական ոչինչ չկա: Դրանք պլանային հանդիպումներ են, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացնում են իրենց լիազորությունները»,- ասաց Մնացականյանը:

Ընդ որում, արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշեց, որ հայկական կողմը վստահում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ քաջատեղյակ է նրանց մոտեցումներին և ծրագրերին:

Մնացականյանը համանախագահների հետ աշխատանքը «նորմալ եւ բնական» որակեց` հիշեցնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամը չէ, որ նման այցեր են իրականացնում՝ հավելելով, որ հայկական կողմը ոչ մի մտավախություն չունի: Նա նաեւ նշեց, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարություններում հայկական կողմի համար ոչ մի նոր բան չկար:

«Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ անբարեխիղճ քաղաքականության պայմաններում, որն արտահայտվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանի միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող որեւէ դեր խաղալ խաղաղ գործընթացում»,- շեշտեց Մնացականյանը` հավելելով, որ հայկական կողմը կշարունակի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել էին Անկարա եւ հանդիպել Թուրքիայի առաջնորդ Մեւլութ Չավուշօղլուի հետ:

Հանդիպումից հետո Թուրքիայի նախարարը Twitter-ում գրառում է կատարել, որտեղ նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվորեն գործի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար, իսկ բուն հակամարտությունը պետք է լուծվի ինքնիշխանության հիման վրա` Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:

Արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման մասին տեղեկությանը` Հայաստանի արտգործնախարարը Նոր Կտակարանից մի գլուխ մեջբերեց: Զոհրաբ Մնացականյանը նաեւ նշեց, որ քանի դեռ Թուրքիան ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրում, նրա` ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակտիվ ներգրավման մասին խոսք անգամ լինել չի կարող:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ