News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրավիճակը Սիրիայում մշտապես գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

Ըստ Մնացականյանի` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր մեխանիզմները, Հայաստանի արտգործնախարարությունն իրականացնում է իր լիազորություններն իրավիճակը վերլուծելու համար եւ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը:

«Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ` մեզ մոտ առկա տվյալների ստուգման եւ վերլուծության համար»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նաեւ հիշեցրեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ. Հայաստանը դատապարտում է թուրքական ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելքում:

Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության` ներխուժումը տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական զոհերի, տեղահանվածների մեծ հոսքի եւ, ի վերջո, նոր հումանիտար ճգնաժամի կհանգեցնի:

Հայաստանի արտգործնախարարության համար հատկապես մտահոգիչ է ազգային եւ կրոնական փոքրամասնությունների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս ռազմական ներխուժումը, ինչպես կարծում են Երեւանում, մարդու` նրա ինքնության հիմքով իրավունքների կոպիտ եւ զանգվածային խախտումների վտանգ է ստեղծում:
Հայաստանը կոչ է արել արդյունավետ միջազգային ջանքեր գործադրել այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու եւ Թուրքիային մոտ սահմանային բնակչությանը պաշտպանելու համար:

Նախարար Մնացականյանը նաեւ ասաց, որ Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ կոչ է անում հրաժարվել երկրի եւ նրա ժողովրդի նկատմամբ ռազմական ոտնձգություններից:
Պաշտոնական Երևանը նաեւ հայտարարեց, որ կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել եղբայրական սիրիացի ժողովրդին:
Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի` սիրիական ճգնաժամը հնարավոր է լուծվել միայն այն դեպքում, եթե Սիրիայում կա ներքին լայն ներքաղաքական երկխոսություն` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը, այդ թվում նաեւ` ազգային եւ կրոնական փոքրամասնությունների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ