News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել չխրախուսել փախստականների եւ միգրանտների հետագա տեղաշարժը դեպի ԵՄ սահմաններ եւ կատարել 2016թ․ համաձայնագրով իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը, որը հակաճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչի հետ այցելել է Անկարա։

Թուրքական ղեկավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ժամանակ նա նշել է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը եւ ասել է, թե հասկանում է այն բարդ իրավիճակը, որի մեջ գտնվում է Թուրքիան։ Այնուամենայնիվ, ընթացիկ իրադարձությունները չեն հանգեցնում որեւէ լուծման եւ կարող են միայն խորացնել խնդիրները։

Բորելը հայտարարել է դեպի առաջ շարժվելու քաղաքական ուղու վրա Թուրքիայի հետ ԵՄ-ի աշխատելու պատրաստակամության մասին․ «Մենք ունենք ընդհանուր շահեր, եւ դա վերջ կդնի Սիրիայում հակամարտությանը։ Միայն այդպես մենք կկարողանանք վերջ դնել քաղաքացիական բնակչության տառապանքներին եւ մեր ավանդը ներդնենք այն առավել լուրջ խնդիրների որոշման մեջ, որոնք ներկայում կանգնած են Թուրքիայի առջեւ։ ԵՄ-ի եւ Թուրքիայի սահմանին ճնշման ուժեղացումը եւ միակողմանի գործողությունները հարցերի լուծում չեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ