News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ քաղաքացին իրավունք ունի իմանալ, թե արդյոք Ամուլսաի հանքը շահագործվելու է, թե մնալու է սար. Հետեւաբար պատրաստվո՞ւմ եք այսօր հանրաքվեի դնել Ամուլսարի հանքը շահագործելու հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ ինչ ժամկետներում կլինի այդ հանրաքվեն:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե քննարկումների արդյունքում գանք եզրակացության, որ կա նման անհրաժեշտություն, մենք  որեւէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչեւ հիմա նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել նշանակում է չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք»:

Վարչապետի խոսքով, եթե Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս հարցը լուծել հանրաքվեով, ապա օրենսդրությունը հնարավորություն է տալիս հանրաքվե անել նաեւ քաղաքացիական նախաձեռնությամբ. «Եթե այդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ այդպիսի նախաձեռնություն չկա: Եթե չկա այդպիսի հնարավորություն, պետք է նայել: Դա զուտ իրավական հարց է, որին այս պահին չեմ կարող պատասխանել: Կդիտարկենք ձեր առաջարկը եւ կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ