News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի փետրվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները.

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 47 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 15.228.746 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 41 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 15.220.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 հաճարենի, 3 ուռենի, 2 խնձորենի, 30 բոխի, 12 ցցաչոր սոճենի) հաշվարկվել է 1.030.500 ՀՀ դրամի,  փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (1.65 խմ վառելափայտ, 1.45 խմ թափուկ վառելափայտ)՝ 85.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 8 դեպքով (15 բոխի, 5 ղաժի, 2 թեղի, 2 կաղնի, 2 հացենի, 13 հաճարենի, 2 տանձենի, 3 թխկի, 1 ալոճենի, 1 փռշնի, 1 կեռասենի) հաշվարկվել է 4.307.500 ՀՀ դրամի,  փայտանյութի ապօրինի տեղափոխման 15 դեպքով (9.23 խմ վառելափայտ, 10.55 խմ թափուկ վառելափայտ, 73.79 խմ կողահատ տախտակ, 58 պարկ փայտածուխ)՝ 8.623.180 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի փայտանյութի 1 դեպքով (փայտածուխի արտադրամասում 5 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 90.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Իջեւանի անտառտնտեսության ներքին պահեստում ի պահ հանձնված վառելափայտի հրդեհի 1 դեպքով (2 խմ վառելափայտ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով իրականացվել է 428.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (20 բարդի) հաշվարկվել է 258.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (5 կաղնի) հաշվարկվել է 361.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Վայոց ձոր՝ ապօրինի որսի 1 դեպքով (առգրավված 1 հատ մոխրագույն կաքավ՝ հորման կարգով ոչնչացվել է, 1 որսորդական հրացան՝ փոխանցվել է ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն) հաշվարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Երեւան՝ նախկինում «Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։              

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.060.000 ՀՀ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ