News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Իդլիբում իրավիճակը չի խարխլի ռուս-թուրքական հարաբերությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է անձնական զրույցի անհրաժեշտության մասին՝ կապված Իդլիբում իրավիճակի սրման հետ: «Մենք, ինչպես միշտ, խոսալու թեմաներ ունենք, եւ այժմ Իդլիբում իրավիճակն այնքան է սրվել, որ ուղիղ անձնական զրույցի կարիք կար»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ սիրիական բանկը չի իմացել թուրք զինվորականների գտնվելու վայրի մասին, որոնք զոհվել են Սիրիայում հարձակման հետեւանքով:

«Մեր հանդիպման սկզբում ես կցանկանայի իմ անկեղծ ցավակցությունը հայտնել: Դա մեծ ողբերգություն է: Ցավոք, ոչ ոք, այդ թվում սիրիացի զինվորականները, չի իմացել թուրք զինվորականների գտնվելու վայրի մասին: Ինչպես Դուք էիք խնդրել, մենք պատրաստ ենք տետ-ա-տետ զրույց անցկացնել, իսկ անհրաժեշտության դեպքում մեզ կմիանան մեր գործընկերները»- ասել է Պուտինը:

Իր հերթին, Էրդողանը վստահություն է հայտնել, որ բանակցությունների արդյունքները կթեթեւացնեն Իդլիբի իրավիճակը:  

«Անկասկած, մեր այսօրվա հանդիպումը մեծ նշանակություն ունի: Իսկապես, Իդլիբում շատ լարված իրավիճակ է: Այսօր ձեռնարկվելիք քայլերը, կարծում եմ, կթեթեւացնել իրավիճակը»,- ասել է Էրդողանը:  

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները զարգացնելն է:

«Այժմ մենք մեր հարաբերություններում հասել ենք գագաթնակետին: Անկասկած, դա վերաբերում է պաշտպանական արդյունաբերությանը, առեւտրային հարաբերություններին եւ այլն: Մենք կարծում ենք, որ մեր գլխավոր խնդիրը մեր հարաբերությունները զարգացնելն ու առաջ տանելն է: Կարծում եմ, որ մենք կհաջողենք այդ գործում»,- հավելել է Էրդողանը:      

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ