News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ Իդլիբ նահանգի իրավիճակի վերաբերյալ մոսկովյան բանակցությունները տարածաշրջանի համար անչափ կարեւոր են, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք այս հանդիպումը պետք է անցկացնեինք Թուրքիայում, բայց Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների շուրջ ձեր աշխատանքի պատճառով մենք որոշեցինք ընդունել ձեր հրավերը եւ գալ այստեղ: Իդլիբի հարցով մեր այսօրվա հանդիպումն, անկասկած, մեծ նշանակություն ունի, քանի որ տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է: Գիտեմ, որ այսօր ամբողջ աշխարհը հետեւում է մեր բանակցություններին: Կարծում եմ, որ մեր որոշումները եւ քայլերը, որոնք այսօր ընդունվելու են, կմեղմեն Իդլիբում իրավիճակը»,- ասել է Էրդողանը:

Պուտինի եւ Էրդողանի բանակցությունների օրակարգի կենտրոնական հարցն է Իդլիբի ապաէսկալացիայի գոտում իրավիճակը: Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլում ակնկալում են, որ առաջնորդներին կհաջողվի հանգել Իդլիբում ճգնաժամի պատճառների եւ հետեւանքների միասնական ընկալման, ինչպես նաեւ «դրա հետագա դադարեցման համար անհրաժեշտ համատեղ միջոցառումների ընդունման»: Պեսկովի խոսքով՝ Մոսկվան հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին եւ Դամասկոսին աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում՝ պահպանելով հանձնառությունը Սոչիի պայմանավորվածություններին եւ «մեծ նշանակություն տալով թուրք գործընկերների հետ փոխգործակցությանը»:

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները

Էրդողանը նաեւ ընդգծել է, որ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները հասել են իրենց բարձրակետին:

«Մենք հիմա ժամանակաշրջան ենք վերապրում, երբ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները հասել են իրենց բարձրակետին ինչպես առեւտրի, այնպես էլ պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք ընթանալ այս ուղղությամբ, սա մեր հիմնական խնդիրն է: Վստահ եմ, որ մենք այս գործում կհաջողենք»,- ասել է Էրդողանը:

2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը հայտնել էր Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողության Ս-400-ների մատակարարման պայմանագիր կնքելու մասին: Առաջին մատակարարումները սկսվել էին 2019 թվականի հուլիսի 12-ին:

2020 թվականի հունվարին երկու երկրների նախագահների մասնակցությամբ Ստամբուլում տեղի էր ունեցել «Թուրքական հոսք» գազատարի գործարկման արարողությունը, որով սկսել է գազ մատակարարվել Թուրքիա:

Դրանից բացի, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմի մեջ մտնող ռուսական ընկերությունները երկրի հարավում Մերսինում կառուցում են Թուրքիայում առաջին «Աքույու» ատոմային էլեկտրակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրճատում է բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում
Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը...
13 տարի անց ԱՄԷ առաջին դեսպանը ժամանել է Դամասկոս
ԱՄԷ-ն իր դեսպանության աշխատանքը Դամասկոսում վերականգնել է 2018թ. դեկտեմբերին...
Ամենաշատ