News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդների պայմանավորվածությունները սիրիական Իդլիբ նահանգում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ հուսով են, որ դրանք կօգնեն իրավիճակի բարելավմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք ողջունում ենք Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ Իդլիբում հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի մասին այսօրվա լուրերը: Հուսով ենք, որ դրանք կօգնեն ծայրահեղ վտանգավոր իրավիճակի դեէսկալացմանը եւ ծանր հումանիտար ճգնաժամի թեթեւացմանը»,- ասել է նա:

«Միացյալ Նահանգներն անհամբեր սպասում են զարգացումների մանրամասների քննարկմանը ՆԱՏՕ-ի ձեւաչափում իր դաշնակից Թուրքիայի հետ, որը ձգտում է երկարատեւ հրադադարի հաստատմանը: Այժմ չափազանց կարևոր է այն, թե ինչ գործողություններ կձեռնարկի հենց պատերազմի գոտում [Սիրիայի նախագահ Բաշար] Ասադը եւ նրա աջակիցները: Սա ցույց կտա` արդյոք կհաջողվի հասնել հարատեւ հրադադարի»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Այս հակամարտության լուծման միակ ճանապարհը հրադադարի հաստատումն է ամբողջ երկրում եւ բանակցությունների միջոցով քաղաքական լուծումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի համաձայն»,- ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են հրադադարի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը սիրիական Իդլիբ նահանգում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում ռազմական գործողությունները շփման ողջ երկայնքով դադարեցվելու են մարտի 6-ին: Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկային ծառայությունները M4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու վերաբերյալ եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ