News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կշարունակեն տնտեսական եւ դիվանագիտական ճնշումները սիրիական իշխանությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Իրանի վրա` Սիրիայի հարցում փոխզիջումային լուծման հասնելու նպատակով: Այս հայտարարությունն արվել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զեյմս Զեֆրիի կողմից հինգշաբթի օրը CNN-ին տված հարցազրույցում:

«Բանակցային կարգավորման հասնելու համար միջոցների կիրառման հարցում մեր հիմնական գործիքը շարունակում է մնալ տնտեսական եւ դիվանագիտական ​​ճնշումը,- ասել է Զեֆրին:- Խոսքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի մեկուսացման մասին է, ինչպես նաեւ` մեր պատժամիջոցների քաղաքականության եւ հրաժարման աջակցել վերակառուցմանը [հետպատերազմյան] ` ռեժիմի եւ նրա կողմնակիցների` Ռուսաստանի եւ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով»: Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով` այս մոտեցումը պետք է հանգեցնի նրան, որ հակամարտության կարգավորման մեջ «փոխզիջումային արդյունք» ձեռք կբերվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Սիրիայի կառավարությանը աջակցության համար սահմանափակումներ նախատեսող օրինագիծը: Հաջորդ փուլը փաստաթուղթը Սենատում քննարկելն է, որտեղ դրանում կարող են փոփոխություններ մտցվել:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրճատում է բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում
Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը...
13 տարի անց ԱՄԷ առաջին դեսպանը ժամանել է Դամասկոս
ԱՄԷ-ն իր դեսպանության աշխատանքը Դամասկոսում վերականգնել է 2018թ. դեկտեմբերին...
Ամենաշատ