News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ստեփանավանում ապրող Ջաղինյանների ընտանիքը փորձություների միջով է անցել: 11 տարի առաջ ամուսնուն կորցրած երիտասարդ կինը՝ Արմինե Մանուկյանը, 5 զավակ է մեծացրել աննկարագրելի վատ պայմաններում: 15 տարի առաջ գնված տունը դարձել է վթարային եւ փլուզման իրական վտանգ ներկայացրել: Հարեւանությամբ կառուցված պատակից տները երեք տարի առաջ քանդվել են, եւ կանգուն մնացած միակ տան համար փլուզման սպառնալիքը դարձրել ավելի իրական: Փլատակներում մնալ-չմնալու երաշխիքը եղել է փայտյա գերաններից մեկը, իսկ երեխաների անվտանգ կյանքի հավանականությունը՝ հույսը: 

«Այստեղ, զինվորական թաղամասի համար նախատեսված, մեկը մյուսին կպած տներ են եղել: Հարեւան տները քանդվել են, մերը մնացել է «օդից կախված»: Միակ պահողը փայտյա գերանն է եղել: Եթե ուժեղ քամու ժամանակ դա էլ ընկներ՝ տունը միանգամից «կիջներ»: Տարիների ընթացքում, ամեն ինչ քայքայվել էր, էլ ոչինչ չկար. ոչ նորմալ հատակ, ոչ պատուհան, ոչ դուռ: Անձրեւների ժամանակ, ջուրն առաստաղից կաթում էր: Տաշտեր, դույլեր եմ դրել, որ ջուրը ներս չլցվի: Շատ խոնավ էր: Այստեղ շատ վտանգավոր էր. թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան, թե՛ անձրեւների ու ձնհալի ժամանակ: Քնելու ժամանակ էլ վախեցել եմ, իսկ առավոտյան մտածել՝ էսօր էլ լուսացրեցինք վտանգավոր պայմաններում»,-ասել է ընտանիքի մայրը՝ Արմինեն:

Ջաղինյանների ընտանիքում ամեն ինչ արդեն փոխվել է: Կիսախարխուլ տանից բանակ ճանապարհված եւ վերադարձած տղան փորձել է ելք գտնել: Նոր եւ հուսալի տանիքի տակ հայտնվելու հարցում, նրան աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկեր կազմակերպությունների՝ համատեղ ծրագրի արդյունքում, ընտանիքը սկսել է ձերբազատվել քանդվող տանն ունեցած հիշողություններից եւ ապրումներից: Հինգ ամիս առաջ, Ջաղինյանները նոր բնակարան են տեղափոխվել:

Սկզբում ամուսնու ծնողների, հետո վթարային դարձած տանն ապրած Արմինեն, նոր բնակարանում գտել է իր եւ զավակների՝ հանգիստ ապրելու հնարավորությունը: Տան՝ կոսմետիկ հարդարման անհրաժեշտությունն էլ խնդիր չի համարում: Ընտանիքն արդեն նշել է առաջին Նոր տարին եւ վայելում է դրական փոփոխությունը: 

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Լոռու մարզում 25 ընտանիքի տան խնդիր է լուծվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ