News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է նախօրեին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված որոշումը սիրիական Իդլիբում հրադադարի մասին եւ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իհարկե, ես ուրախ եմ հրադադարի կապակցությամբ: Սա լավ նորություն է եւ  նախադրյալ է Իդլիբի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Տեսնենք, թե ինչպես սա կաշխատի»,- ասել է Բորելը խորվաթական Զագրեբում Սիրիայի հարցով ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպումից առաջ:

Պատասխանելով լրագրողների հարցին` արդյո՞ք ժամանակը չէ շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց հիման վրա անհրաժեշտ է բարելավել շփումները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ: «Շատ թեմաներ կան, որոնք մենք պետք է բարելավենք, քննարկենք: Հենց այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք»,- պարզաբանել է Բորելը:

Հինգշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ են կայացել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի միջեւ` սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրման վերաբերյալ: Հանդիպումից հետո համատեղ փաստաթուղթ է ընդունվել: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «Աստանայի ձեւաչափին» եւ հայտարարել են կեսգիշերից սկսած հրադադարի ռեժիմի մասին: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են M4 մայրուղու համատեղ պարեկավորման մասին, որն այժմ գտնվում է զինյալների վերահսկողության տակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ