Պետք է մեր եկեղեցականները խորհուրդ տալու առումով, բացատրական աշխատանքներ տանեն, որ ոչ ոք տիրոջ հետ համեմատականներ ոչ ոք չտանի: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ Վրաստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն իրեն համեմատել էր Հիսուս Քրիստոսի հետ՝ նշելով, որ անգամ Հիսուսին չի հաջողվել անդվաճան կադրային քաղաքականություն վարել:

«Բոլորին էլ կարելի է խորհուրդ տալ, դա խորհուրդ խորին է: Հեգնանք մի բան է, խորհուրդը այլ բան է»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի մեկ այլ հայտարարությանը, որ պետական համակարգում դավաճաններ կան, նա արձագանքեց. «Եթե պետական համակարգում դավաճան կա եւ վարչապետի մեկ ստորագրությամբ պետք է ազատվի աշխատանքից կամ բանտում հայտնվի, եւ եթե այսօր ասում ենք եւ հստակ գործողություն չենք իրականացնում, դա էլ այդքան լավ չի: Եթե մի տեղ տեսնում ենք, որ դավաճան կա, նման մարդկանց գնդակահարել են կամ ցմահ են պատժել: Եթե այդպիսի մարդիկ կան, անպայման պետք է պատժել»: