News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարցի երկարաժամկետ լուծման համար պետք են լուրջ նախադրյալներ, օրինակ՝ Իդլիբի լիարժեք ազատագրում, իսկ դրա համար պետք է կանխատեսելիություն ցամաքում, այն դեպքում, երբ Սիրիայում դեռ գործում են ակտիվ ուժեր, որոնք ժամանակ առ ժամանակ սրում են իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ լոկալ առումով բանակցությունների արդյունքներից վկայում է, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն լինի:

«Թուրքիան այդ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը դարձավ՝ մեծացնելով Իդլիբում իր ներկայությունը: Բացի այդ, Անկարան հնարավորություն ստացավ պարեկում անցկացնել, ինչն էլ ավելի է մեծացնում Իդլիբում նրա ազդեցությունը: Ռուսաստանը եւս մեծացրել է իր ազդեցությունը՝ հաշվի առնելով այն, որ կառավարական զորքերը հսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող կարեւոր օբյեկտներ եւ վերահսկողություն սահմանել ինչպես M4 մայրուղում, այնպես էլ դեպի Հալեպ տանող Մ5 մայրուղում»,- հավելեց նա: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են հրադադարի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը սիրիական Իդլիբ նահանգում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում ռազմական գործողությունները շփման ողջ երկայնքով դադարեցվելու են մարտի 6-ին: Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկային ծառայությունները M4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու վերաբերյալ եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ