News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից ղարաբաղյան ուղղությամբ սադրիչ գործողությունների վտանգը պահպանվում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրասթյանը:

«Անկարան կարող է օգտագործել Բաքվին Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական խաղի մեջ, այդ պատճառով Հայաստանը պետք է ցուցադրի առավելագույն զգոնություն եւ ուշադիր հետեւի իրավիճակին Ադրբեջանի սահմանին», նշել է նա:

Նշենք, որ մարտի 6-ին, 05.30-ի շրջանում ադրբեջանցի զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներխուժման փորձ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Հայ զինվորների գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը կրել է կորուստներ, հետ մղվել դեպի ելակետ՝ թողնելով ռազմամթերք եւ ականի դետեկտոր:

Հայկական կողմը կորուստներ չունի, մեկ զինծառայող ստացել է թեթեւ վիրավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ