News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզում  Ծովակ համայնքի բնակիչները բացել են դեպի գյուղ տանող մի քանի ժամ փակ պահած ճանապարհը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանը:

«Մոտ 30 րոպե է, ինչ գյուղացիները բացել են ճանապարհը: Ակցիայի վայր է եկել փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը, ով ասաց, որ մինչեւ մարտի կեսեր մրցույթ կհայտարավի ճանապարհը վերանորոգելու համար»,- ասաց նա` նշելով, որ ճանապարհի վերանորոգումն իրականացվելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: 

Նա նշեց, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 14.5 կիլոմետր, որն անանցանելի է  դարձել հատկապես անձրեւային եղանակից հետո:

«Բացարձակ անանցանելի է ճանապարհը, դրա համար էլ բնակիչները բողոքի էին դուրս եկել: Հիմա ակցիաները կդադարեցվեն, մինչեւ մրցույթի հայտարարվելը»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում  Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը:  Նրանք պահանջում են վերանորոգել դեպ գյուղ տանող ճանապարհը:

Բնակիչները պահանջում էին, որ  Իմ քայլ»-ը խմբակցության  պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Թագուհի Թովմասյանը եւ Վարազդատ Կարապետյանը, նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գան ակցիայի վայր, սակայն նրանցից ոչ ոք այդպես էլ չգնաց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ