News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ՝ մարտի 6-ին, ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ն արգելափակել է հայտարարությունը, որով ողջունվում էր Իդլիբում խաղաղ կարգավորման պայմանավորվածությունը, որը մեկ օր առաջ Մոսկվայում ընթացած բանակցություններում ձեռք էին բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է DW-ն: 

Վաշինգտոնի ներկայացուցիչը փակ դռների հետեւում ընթացող հանդիպմանը համապատասխան հայտարարությունը վաղաժամ է անվանել:

Այսպիսով, ԱՄՆ-ն Մոսկվային հնարավորություն չի տվել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ իր համաձայնագրի վերաբերյալ ստանալ ՄԱԿ ԱԽ աջակցությունը, արձանագրում է գործակալությունը: ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսի խոսքով՝ մինչ հիմա հստակ չէ, թե Ռուսաստանն ու Թուրքիան ինչպես են պատրաստվում կյանքի կոչել Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման իրենց պայմանավորվածությունները: Մասնավորապես՝ հասկանալի չէ, թե կոնկրետ ով է վերահսկելու հրադադարի ռեժիմը, ընդգծել է դեսպանը:

ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Քրիսթոֆ Հոյսգենն իր հերթին նշել է, որ նախ պետք է սպասել՝ տեսնելու համար, թե իրավիճակն ինչպես է զարգանալու: Հիմա գլխավորը Սիրիայում խաղաղ բնակչության համար անվտանգության գոտիների ստեղծումն է, ասել է նա:

Սիրիայում նոր հրադադարի մասին համաձայնագիրը, որի շուրջ մարտի 5-ին Մոսկվայում պայմանավորվել էին Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները, ուժի մեջ է մտել ուրբաթ կեսգիշերին, մարտի 6-ին: Այլ հարցերից զատ, փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի խաղաղ բնակչության համար, այսպես կոչված, անվտանգության միջանցք՝ Մ4 արագընթաց մայրուղու երկայնքով, որը երկրի արեւելքից արեւմուտք է տանում:

Մարտի 15-ից սկսած անվտանգության այս միջացքում պարեկելու են ռուս եւ թուրք զինվորականները, մարտի 5-ին բանակցությունների արդյունքներով կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտնել էին Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն:

Մի քանի ամսում, որի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը հարձակում էին կատարում Իդլիբ նահանգում ահաբեկիչների եւ ընդդիմության վերջին բաստիոնի վրա, գրեթե մեկ միլիոն խաղաղ բնակիչներ ստիպված էին հեռանալ իրենց տներից: Եվս 3,3 մլն սիրիացի փախստականների տեղավորել են Թուրքիայի տարածքում գտնվող ճամբարներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ