News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 25
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Անկարայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հասցեին հնչած սպառնալիքներն անօրինական են, ռուս դեսպանի դեմ տեղեկատվական արշավի եւ դրա հետեւանքների համար պատասխանատվություն պետք է կրի թուրքական կողմը: Այդ մասին կիրակի հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես պարզապես ցանկանում եմ հիշեցնել բոլորին, այդ թվում՝ մեր գործընկերներին, որ ագրեսիայի եւ սպառնալիքի ցանկացած դրսեւորում սոցցանցերում, կամ դիվանագիտական շենքի դիմաց ցույցի ժամանակ օրենքից դուրս է: Այդ պատճառով ուժերը, որոնք գործադրվել էին հասարակական գիտակցությունը լցնելու եւ այդ ագրեսիվ կարգախոսերը տարածելու համար, պետք է հասկանան, որ այդ տեղեկատվական արշավի եւ դրա հետեւանքների պատասխանատվությունը կկրի թուրքական կողմը»,-ասել է նա:

Զախարովան նշել է, որ տվյալ դեպքում կան հիմքեր նախապատրաստված արշավի մասին խոսելու: «Ես չեմ կարող հստակ ասել՝ ով է կանգնած դրա հետեւում, սակայն ինձ մոտ տպավորություն է, որ այդ ազդեցությունն իրականում բեմականացված է: Պետք է հրաշալի հասկանալ, որ տվյալ դեպքում ես հղում եմ անում Անկարային, որ դա շատ վտանգավոր տենդենց է»,-հավելել է նա:

Դիվանագտական կառույցի ներկայացուցիչը հիշեցրել է 2016 թվականին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի ողբերգական սպանության մասին՝ նշելով, որ այդ գործով դատավճիռ դեռեւս չկա: «Այդ ատճառով այդ ֆոնին հատուկ ագրեսիա կոչ անելը եւ այսպիսի հույզեր հրահրելը ես համարում եմ, որ չափազանց վտանգավոր է»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել էր, որ սկսել է սպառնալիքներ ստանալ սիրիական Իդլիբում իրավիճակի սրացման պատճառով, իսկ ՌԴ-ն Թուրքիայից ակնկալում է ռուս դիվանագետների անվտագության ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ