News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, թե ՍԴ-ն որեւէ ազդեցություն ունի ներդրումների վրա, որովհետեւ դրանց համար անհրաժեշտ են մեծ նախագծեր, որոնք առայժմ չկան։ Այս մասին 168TV-ի Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է  ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու ներդրումներ չկա, ինչ կապ ունի Հրայր Թովմասյանը ներդրումների հետ, նրան եւ արդյոք մյուս դատավորներին հեռացնելով ներդրումների հոսք կառաջանա:

«Չեմ կարծում, թե ՍԴ-ն որեւէ ազդեցություն ունի ներդրումների վրա, որովհետեւ դրանց համար անհրաժեշտ են մեծ նախագծեր, որոնք առայժմ չկան։ Չէի ցանկանա ներդրումների բացակայությունը կապել այժմյան տնտեսական քաղաքականության հետ, որովհետեւ մենք ներդրումների պակաս ունեցել ենք վերջին 10-15 տարիների ընթացքում անընդհատ․ ամենամեծ բումը եղել է 2007-ին, երբ բավականաչափ գումար գալիս էր ատկապես անշարժ գույքի շուկա։ Դրանից հետո որոշակի ակտիվություն տեղի է ունեցել 2016-17 թվականներին, որբ ավելի մեծ ծրագրեր սկսեցին քննարկվել եւ դրանցում հատկապես ռուսական կապիտալի հետաքրքրություն կար։ Հիմա այդպիսի ծրագրեր չկան»,- ասաց նա։

Նրա կարծիքով` ինչ վերաբերում է դատական իշխանությունների հետ կապված խնդրին, ապա եթե անգամ դրանք կան, ինքը չի տեսնում մի որեւէ դատական երեւույթ ներդրումների պաշտպանության հետ կապված, որի հետ որոշակի առումով առնչվել է ՍԴ-ն։
 «Եւ այս տեսակետից չեմ կարծում, որ որեւէ անմիջական կապ կա։ Իհարկե կարելի է խնդիր դնել ընդհանուր դատական իշխանության հետ կապված, ակայն այնպես չէ, որ դրանք հենց ՍԴ-ով էին արտահայտվում կամ կոնկրետ ներդրողների հետ կապված վեճ կար, որի լուծումը տրվեց այսկերպ կամ բռնագանձման խնդիր էր քննարկվել։ Խոշորածավալ ծրագրերի բացակայության պայմաններում մեծ ներդրումների հեռանկար առայժմ չկա։ Փոքր ներդրումներ կլինեն փոքր եւ միջին ձեռնարակությունների մոտ, քանի որ նրանք մինչ այժմ ունեն դրական պատկերացումներ հնարավորությունների մասին։ Հեղափոխությունից հետո կա ոգեւորություն, որի հիմքերը ես չգիտեմ»,- ասաց նա։

Նա նշեց, որ 2018-19 թվականներին վարկավորման երկու հիմնական ճյուղ է աճել՝ սպառողական եւ հիփոթեքային եւ անգամ ԿԲ-ն սկսեց ահազանգել, որ սպառողական վարկերի աճը չափազանց է եւ կարող է խնդիրներ ստեղծել։ 

«Հիշենք, թե որոնք են 2018-19 թվականի տնտեսական աճի շարժիչները։ Ամենամեծ ազդեցությունն ունեցել է ավտոմեքենաների վերավաճառքը։ Մենք տարին միջինում ներմուծում ենք 30-35000 ավտոմեքենա, 2019 թվականին ներմուծել ենք 190․000 մեքենա։ Դեպի Ռուսաստան եւ Ղազաստան վաճառել ենք 60․000 մեքենա։ Իմ գնահատմամբ ունենք մոտ 60-70․000 մեքենա, որոնք դեռեւս վաճառքի ենթակա են, որոնք թեեւ հանդիսանում են ԵԱՏՄ ապրանք, սակայն Ղազախստանն արդեն սահամանափակումները մտցրել է եւ հիմնականում սպառվելու են ռուսական շուկայում։ Այսպիսով վարկավորման հաշվին ունենք բավական ձեռքբերված մեքենաներ, որոնք էաական են իրենց ազդեցությամբ եւ մնացել են, եւ եթե այդ մարդիկ դրանցից ստանալու էին որոշակի օգուտներ, ապա այժմ դրանք լինելու են լավագույն դեպքում 0-ական։ 190 հազար մեքենան միջինում բերելու է 1000 դոլար մաքսատուրք, այսինքն 190 միլիոն դոլար ավելի է ստացվել 2019-ին։ Միջինում մեքենան արժեր 5-6 հազար դոլար, դրա վրա 1000-ը գնում է մաքսային, մոտ 1000-1500 յուրաքանչյուր վերավաճառող ունենում էր ազդեցություն։ Բացի այդ դա գեներացնում էր որոշակի տուրիզմ։ Կար երկու կոնկրետ ոլորտ, որը սպասարկում էր նրանց։ Առաջինը վերանորոգողներն էին, մինչեւ այժմ նրանք պատվերներ ունեն։ Դրանից բացի ենթակառուցվածքներ, հասարակական սննդի ցանցեր, կար նաեւ երրորդ գործոնը, հատկապես մարզերում՝ ժամանակավոր գրանցման վաճառքը, որտեղ 50-100 դոլարով ռուսներն ու ղազախները ստանում էին ժամանակավոր գրանցում։ Հիմա ղազախները նաեւ դրա մասին են հարց բարձրացնում, բայց մենք հետ չենք գնալու, այսինքն ոչ մեկ չի չեղարկելու արդեն եղած գործարքները»,- նշեց նա։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ