News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի ոչ մի իշխանություն չի ցանկացել եւ չի ցանկանում գրագետ հասարակություն տեսնել: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա նկատեց, որ եթե նախկինում արվում էր՝ թեթեւացնելու համար 10 հազար դրամներ բաժանելու պրոցեսները, ապա այժմ դա արվում է, որպեսզի շատերն ասեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամեն ասածը ճիշտ է: «Այստեղ խնդիրը հասարակության զարգացման ցածր մակարդակն է: Մեղավոր են բոլորը, այդ թվում մեդաիները, որոնք անճաշակություն են թելադրում»,- հավելեց փորձագետը:

«Ըստ էության, ո՛չ «ԱՅՈ»-ն, ո՛չ «ՈՉ»-ը չգիտեն, թե ինչի համար են հանդես գալիս, էլ չենք խոսում արդեն բնակչության մասին»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով լուրերին, թե «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչները կաշառք են բաժանում, Կարեն Քոչարյանը նկատեց, որ եթե դա այդպես լիներ, ապա այդ դեպքերը վաղուց կբացահայտվեին՝ հաշվի առնելով այն, որ իշխանությունները դրա համար ունեն բոլոր ռեսուրսները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ