Հետապնդումը սոցիալական ցանցերում լիովին ոչնչացնում է ինքնադրսեւորման հնարավորությունն այլախոհների համար: Այս մասին մարտի 9-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Ըստ նրա` այս աուրան եւ մթնոլորտը հաճախ ստեղծվում են գործող իշխանությունների ներկայացուցիչների կողմից: «Շատերը փորձում են լռել երկրում առկա խնդիրների մասին եւ չարտահայտել իրենց կարծիքը` վիրավորանքների եւ հայհոյանքների թիրախ չդառնալու համար: Հայաստանում այլախոհությունն ու հակառակ կարծիքն ուղղակիորեն ոչնչացվում են ամենաանընդունելի մեթոդներով»,- շեշտեց Թանդիլյանը:

Ըստ պատգամավորի` Հայաստանի ներկայիս իշխանություններին պետք է լրջորեն զբաղվել խոսքի ազատության եւ խոսքի ազատության իրացման խնդրով, այլ ոչ թե` մեղադրել ընդդիմությանը հակակառավարական քարոզչության կամ մթնոլորտը լարելու մեջ: