News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության ռազմական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններն Իդլիբի դեէսկալացիոն գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ կսկսվեն մարտի 10-ին Անկարայում: Այս մասին նշվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկովյան հուշագրի [Իդլիբի մասին] համաձայն` Մարտի 10-ին Անկարայում կսկսվեն բանակցությունները Ռուսաստանի ռազմական պատվիրակության մասնակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիայում Մ-4 մայրուղու վրա համատեղ պարեկության մանրամասները, որի մեկնարկը նախատեսված է մարտի 15-ին:

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվել են հրադադարի հաստատման եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը Իդլիբում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցվելու են շփման գծի ողջ երկայնքով` մարտի 6-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո:

Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան համատեղ պարեկություն կիրականացնեն Մ-4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց` Սիրիայի ինքնիշխանության պահպանմանն ուղղված հանձնառությունը եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ