News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2021 թվականի հունվարի 1-ից տնտեսվարող սուբյեկտները, որոնք շահագործում են այս կամ այն հանքերը, պետք է վճարեն արտադրական թափոնների հարկերը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգելու հարցերով հանձնաժողովի նիստում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ հունվարի 1-ից կսկսվեն պետբյուջեում վճարումները, ինչը նախկինում չի եղել: Ընդ որում, նախարարի խոսքով, հարկերի չափերը կախված կլինեն շրջակա միջավայրի համար հանքի վտանգավորության մակարդակից եւ կսկսվեն 40 հազար դրամից:

Նախարարը նաեւ հայտնեց, որ նախարարությունն առաջարկում է մաքսատանը հատուկ կետ տեղադրել, որտեղ կվերահսկվեն հանքի որակն ու ծավալները, ինչպես նաեւ լաբորատոր հետազոտություններ կանցկացվեն:

Գրիգորյանի խոսքով՝ իրենց գործընկերներն առաջարկում են միջազգային լաբորատորիաներում հետազոտություններ անցկացնել: «Սակայն ամեն դեպքում բոլորը համաձայն են արտահանման վերահսկման անհրաժեշտության հետ»,- եզրափակեց նախարարը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ