News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիարշավի արդյունքները: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով` քրեական գործի շրջանակներում պետք է պատասխանել հարցին` արդյո՞ք այս փաստը այդ ուսումնասիրությունների արդյունքները կոծկելու փորձ է, թե՞ սա բացթողում է պետական մարմնի կողմից թույլ տրված:

Ինչպես նշեց նախարարը, կրկնակի ուսումնասիրության արդյունքում զգալի շեղումներ էին գրանցվել: «Եթե Lydian ընկերութունը հնարավորություն ունի փոխել դրանք, ապա պետք է անի դա»,- շեշտեց նախարարը:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին նախարարը նշել էր, որ եթե Lydian Armenia ընկերությունը, որը նախատեսում է յուրացնել հանքավայրը, թաքցրել կամ կեղծել է Ամուլսարում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետեւանքների կհանգեցնի: Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 5-ին գերատեսչությունը նամակ էր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում խոսվում էր 1952-1954 թվականներին անցկացված Գրոմովի գիտարշավի արդյունքների մասին: Փաթեթը, որը վերաբերում է ուրանի առկայությանը, ուղարկվել է Քննչական կոմիտե, եւ եթե պարզվի, որ Lydian ընկերության կողմից հետազոտման ընթացակարգերը խախտվել են, ապա ընկերությունը լուրջ խնդիրներ կունենա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ