News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Համատեղ համընդգրկուն գործողությունների պայմանագրի հարցով Իրանի համագործակցության մակարդկում որեւէ փոփոխություն չի գրանցել։ Այս մասին գործակալության կառավարիչների նիստում, որը կայացել է Վիեննայում, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Գրոսին կոչ է արել Իրանին հասանելիություն տրամադրել չհայտարարված միջուկային նյութերի հնարավոր պահպանման օբյեկտներին։ Գրոսին հիշեցրել է, որ ԱԷՄԳ-ը երկու օբյեկտների հասանելիության հայտ է ներկայացրել, սակայն Իրանը չի տրամադրել հասանելիություն այդ օբյեկտներին եւ չի մասնակցել գործակալության հարցերի պարզաբանման համար բանակցություններին։ «Դա բացասաբար է անդրադառնում այդ հարցերը հստակեցնելու եւ լուծելու գործակալության ունակությունների վրա։ Ես կոչ եմ անում Իրանին անհապաղ եւ լիարժեք համագործակցել գործակալության հետ, այդ թվում ապահովել գործակալության կողմից նշված օբյեկտների արագ հասանելիությունը»,- ասել է Գրոսին։

Նա ընդգծել է, որ գործակալությունը շարունակում է հետեւել, որ Իրանի կողմից հայտարարված միջուկային նյութերը, Երաշխիքների համաձայնագրի համաձայն, այլ նպատակներով չօգտագործվեն։

Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցիչն ասել էր, որ Թեհրանը պարտավոր չէ դիտարկել իր միջուկային օբյեկտներին հասանելիություն տրամադրելու ԱԷՄԳ-ի խնդրանքը, որը հիմնված է կեղծ տեղեկատվության վրա։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փորձում են ճնշում գործադրել ԱԷՄԳ-ի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ