News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով, որ Փաշինյանի թիմը չի կարող անել նույնիսկ 10 տոկոսն այն բանի, ինչ անհրաժեշտ է քարոզչության շրջանակներում, կարելի է հաստատել, որ մարտի 5-ից հետո իշխանությունների մոտ հանրաքվեի հետ կապված խնդիրներն ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը մարտի 9-ին հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Բացառված չէ, որ կօգտագործվի նաեւ վարչական ռեսուրսը։ Ամեն դեպքում Փաշինյանը զրկեց իրեն Վարդանյանի կողմնակիցների պոտենցիալ ձայներից, որը ազդեցիկ դեմք է, այսպես կոչված, «ենթամշակույթում»։ Ակնհայտ է, որ ընտրությունների եւ հանրաքվեների վրա նման տարրերի ազդեցությունը դեռեւս գոյություն ունի»,- նշեց նա։

Տիգրան Քոչարյանը հավելեց, որ Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունները չկարողացան որեւէ լուրջ բան գտնել, ինչը նրան «սուրբ» մարդ դարձրեց՝ համեմատած նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ, որոնց մասին խոսում էր Փաշինյանը։

«Բացառված չէ, որ նախկին իշխանությունների վառ ներկայացուցիչներին, որոնք շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել, սպառնացել են քրեական գործերով, կամ եղել է որեւէ գործարք, եւ նրանց առաջարկել են մի բան, որից նրանք չեն կարողացել հրաժարվել»,- ընդգծեց մեդիափորձագետը։

Հոգեբան Սամվել Խուդոյանն, իր հերթին, հայտարարեց, որ Արամ Վարդանյանի տան վրա արշավը շոու էր։ «Այդպիսի գործողությունները պայմանավորված էին «հանցավոր ենթամշակույթի» դեմ պայքար ցույց տալու ձգտումով, ընդ որում՝ կոնկրետ քրեական գործի շրջանակներում»,- պարզաբանեց նա։

Նշենք, որ մարտի 5-ին ոստիկանների կողմից Արամ Վարդանյանի եւ նրա ազգականների տներում գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել Արամ Վարդանյանի որդին եւ երկու քաղաքացիներ, եւս երկուսը կալանավորվել են, որոնցից մեկը վարդանյանի զարմիկն է, մյուսը՝ հարեւանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, ներառյալ` դրա նախագահի` նրանց նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ անվանելով: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել այդ գործընթացին` այն, մեղմ ասած, իրավականորեն խոցելի անվանելով: Պատասխանը դրական կհամարվի ոչ միայն այն դեպքում, եթե «ԱՅՈ» ասի ընտրողների կեսից ավելին, այլ նաեւ` ընտրողների ցուցակի առնվազն մեկ քառորդի դեպքում, այսինքն` մոտ 650 հազար մարդու:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ