News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Apple Watch-ը կորոշի արյան մեջ թթվածնի մակարդակը։ Գործառույթը օգտատերերի առողջության համար այլ պոտենցիալ վտանգներ էլ կհայտնաբերի, հայտնում է HighTech-ը։

Apple-ում 9to5Mac թերթի աղբյուրները հայտարարել են, թե ընկերությունը աշխատում է մի գործառույթի վրա, որը թույլ կտա դաստակի միջոցով որոշել արյան մեջ թթվածնի մակարդակը։ Եթե թթվածնով արյան հագեցվածության մակարդակը իջնի որոշակի շեմից, օգտատերը այդ մասին ծանուցում կստանա։

Դեռեւս հայտնի չէ՝ կպահանջվի՞արդյոք դրա համար սարքի կամ ծրագրային ապահովման թարմացում։ Հնարավոր է՝ ինժեներները օգտագործեն կարմիր եւ ինֆրակարմիր հաղորդիչներ։

Սարքը թթվածնի մակարդակը նորմալ կհամարի, եթե այն 95-100 տոկոսի սահմաններում լինի։ 80 տոկոսից ցածր մակարդակը կհամարվի վտանգ, որը կարող է սրտի եւ ուղեղի աշխատանքի խափանման պատճառ դառնալ։ Այն դեպքում, եթե նման մակարդակը պահպանվի, ապա սարքը կտեղեկացնի շնչառության կամ սրտի կանգի վտանգի մասին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ