News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինական Alibaba կորպորացիայի հիմնադիր Զեք Ման (Մա Յուն) դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը` առաջ անցնելով հնդկական Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանիից: Այդ մասին են վկայում Bloomberg-ի կողմից երեքշաբթի օրը հրապարակված տվյալները:

Գործարարի ունեցվածքը 44.5 միլիարդ դոլար է գնահատվում, ինչը նրան 18-րդն է դարձնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Ամբանիի կարողությունը, ով, ըստ Bloomberg-ի, անցած օրվա ընթացքում մոտ 5.8 միլիարդ դոլար է կորցրել, 41.8 միլիարդ դոլար է կազմում (վարկանիշի 19-րդ տեղը): Գործակալության փորձագետները նշում են, որ Մային հաջողվել է նվազագույնի հասցնել կորուստները (գործակալության տվյալներով` գործարարի կորուստը կազմել է օրական մոտ 1 միլիարդ դոլար)` ընկերության ամպային պահոցների միջոցով տվյալների մշակման ծառայության եւ բջջային հավելվածների աճող պահանջարկի հաշվին:

Alibaba-ն հիմնադրվել է 1999 թվականին եւ համարվում է աշխարհում խոշորագույն կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է էլեկտրոնային կոմերցիայով եւ թվային վճարումներով: Զեք Ման թողել է իր պաշտոնը կորպորացիայի հիմնադրման 20-ամյակին՝  2019 թվականի սեպտեմբերի 10-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ