Մարտի 10-ին նշանակված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  նախկին նախագահը հիմա բուժվում է «Էրեբունի» ԲԿ-ում: Ընթերցելով ԲԿ-ից ստացված տեղեկանքը, որում նշված էր, որ այս վիճակում պացիենտին չի կարելի տեղափոխել, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել:

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 13-ին: