News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սա լավ առիթ է խոսելու բոլոր կուտակված հարցերի մասին՝ սկսած Արցախի հարցից, վերջացրած տնտեսությունից, ամեն ինչից: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Մեղրիում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն բնակավայրում նույն ելույթը չի ունենալու, շարունակական է լինելու:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների հանրքավեի կազմակերպման ժամանակ հնչում էին հայտարարություններ, որ դա արվում է Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար. «Իշխանությունն ասում էր՝ տենց բան չկա, ի՞նչ եք ասում: Սա մեր երկրի ինստիտուտների կայացման համար է: Եվ ասում էին՝ հլա նայեք, թե ինչ փոփոխություններ ենք իրականացնում ՍԴ ինստիտուտի հետ կապված, որը հեղափոխական նշանակություն է ունենալու Հայաստանի համար: Սահմանադրության մեջ ՍԴ-ի մասին գրված է, որ ՍԴ-ն պետք է լինի հավասարակշռված, ապաքաղաքական  մարմին: Ասվում էր, որ եթե նախկինում նույն խորհրդարանական մեծամասնությունը եւ առաջադրում էր, եւ ընտրում էր ՍԴ անդամին, հիմա փոխում ենք ՍԴ ձեւավորման կարգը: Որ սրանից հետո ԱԺ-ն ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու հնարավորություն չի ունենալու, միայն քվեարկելու է կողմ կամ դեմ: Նոր կարգավորումներով ՍԴ երեք թեկնածու առաջադրելու է ՀՀ նախագահը, երեք թեկնածու կառավարությունը եւ երեք թեկնածու Դատավորների ընդհանուր ժողովը, որոնց հետո կքվեարկի խորհրդարանը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, սա երաշխիք է, որ մենք կուսակցական, այսինքն մեկ խմբի կողմից ձեւավորված ՍԴ չենք ունենա:

Փաշինյանը ներկայացրեց, որ երկրորդ մեծ փոփոխությունն այն է, որ եթե ՍԴ անդամը մինչ այդ պաշտոնավարում էր ցմահ, ապա նոր Սահմանադրությամբ նա պաշտոնավարում է 12 տարով, իսկ ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարով եւ միայն մեկ անգամ: Երրորդ մեծ փոփոխությունն այն է, որ ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, այլ հենց ՍԴ դատավորները՝ իրենց միջից: ՍԴ նախագահի պաշտոնավարումը ցմահ էր, հիմա դարձել է 6 տարի:

«Այդ Սահմանադրությունն այս պահին 100 տոկոսով ուժի մեջ է: Հիմա հարց, իմ նկարագրած Սահմանադրական դատարանն այսօր մենք ունե՞նք, թե՞ չունենք: Ոչ, չունենք այդպիսի ՍԴ: Ըստ Սահմանադրության 6 տարին մեկ պետք է տեղի ունենա ՍԴ նախագահի ընտրություն, այսինքն հաջորդ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է լիներ 2024 թվականին, բայց երբ իրենց մեկնաբանությանը նայենք, դա պետք է  տեղիունենա 2035 թվականի: Այսինքն իրենք առնվազն ՍԴ նախագահի 2 ընտրություն իրենք չեղյալ են արել: Դա նույնն է, որ մենք ասենք, խորհրդարանը 2018-ին ընտրել եք լավ եք արել, մի հատ օրենք մտածենք, ու ասենք՝ մինչեւ 2035 թվականը ՀՀ-ում ԱԺ ընտրություն չի լինելու, որովհետեւ իրավակիրառ պրակտիկայի գիտահետազոտական դմփդմփիկը, որոշ դդումների դմփդմփիկը տենց մի հատ բան է նշանակում: Տենց բան ո՞նց կլինի, դա աբսուրդ է: Բայց հիմա հարց, այս մարդիկ ո՞նց են հաջողացրել դա: Նրանք անցումային դրույթներում գրել են, որ այս փոփոխությունները չեն վերաբերվում այն դատավորներին, որոնք ընտրվել են հին կարգով:

Բայց չկարծեք, թե դա հին դատավորների համար են արել: Դա արվել է նրա համար, որ երբ Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը նստած մկրատով ոլորտները բաժանելիս են եղել, պարզ հարց է եղել. եթե Հրայր Թովմասյանը Սերժ Սարգյանի համար ստեղծում է հնարավորություն, որ նա ցմահ լինի ՀՀ ղեկավար, Սերժ Սարգսյանն էլ հո էդքան էժան տղա չի, ջոմարդ է, պետք է ասի՝ դու էլ ցմահ պետք է լինես ՍԴ նախագահ, Հրայր ջան»,-հայտարարեց ՀՀ վարչապետն ու շարունակեց. «Ասել են՝ քանի քեռիս սաղ ա, ինքը պետք է շոկոլադ ուտի եւ մինչեւ 2035 թվականը էս մարդու շոկոլադը պետք է մատակարարեն»:

Փաշինյանը ներկայացրեց, թե դա ինչպես են կազմակերպել. ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը իր ժամկետի ավարտից 25 օր առաջ հրաժարական է տվել, որ Հրայր Թովմասյանը կարողանա հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, ապա դատավոր: Նա հավելեց, որ ժամկետներ են խախտվել, թույլ է տրվել կեղծիք, եւ այդ փաստով քրգործ է հարուցված:

Վարչապետը հայտարարեց, որ հիմա քայլ-քայլ Սահմանադրության մեջ գրածը դարձնելու են իրականություն, եւ սահմանադրական հանրաքվեն դրան է ուղղված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ