News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում անցյալ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի, անկախ ամեն ինչից, 200 աշխատատեղ է ստեղծվելու 14 նախադպրոցական հաստատություններում՝ նախատեսված 1500 այցելուների համար, որոնք արդեն կառուցվել են կամ նախագծման, կամ կառուցման փուլում են, դրանից բացի, նախատեսվում է հանձնել 5 մշակույթի տուն:

Նա նշեց, որ մարզում ընդհանուր իրականացվում է 51 սուբվենցիոն ծրագիր՝ 2 մլրդ դրամ գումարի, որից 1 մլրդ 48 մլն դրամը համայնքային բյուջեի միջոցներն են, իսկ բյուջեով 8 ծրագիր նախատեսվում է իրականացնել 2020 թվականին: «Մարզի տնտեսական զարգացումը կապված է 5 ուղղության հետ՝ զբոսաշրջություն, վերականգվող էներգետիկայի ոլորտ, ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, 13 ձեռնարկությունների կողմից ալմաստի վերամշակում եւ շինանյութի արտադրություն: Մարզում գործում է ավելի քան 100 հյուրանոց, որից կեսը՝ Ծաղկաձորում: Սակայն մենք ձգտում ենք զարգացնել մարզի նաեւ մյուս համայնքներն ու քաղաքները: Օրինակ՝ Լեռնանիստում նախատեսվում է իրականացնել ձմեռային տուրիստական կենտրոնի կառուցման խոշոր ներդրումային ծրագիր: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում սպասվում է 195 մլն դրամի խոշոր ներդրում: 2020 թվականին նախատեսվում է 22 հա հողի վրա ջերմոցների գործարկում: Մարզում հիմա ջերմոցների մակերեսը կազմում է 125 հա: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ԵՏՄ եւ արաբական երկրներ»,- շեշտեց մարզպետը:

Պետրոսյանը հավելեց, որ այս տարի սպասվում են լուրջ ճանապարհային աշխատանքներ, մասնավորապես՝ նախատեսվում է ավարտել Եղվարդի հանգույցի շինարարությունը «Հյուսիս-Հարավ մայրուղու ավելի քան 12 կմ երկարությամբ տեղամասում, ինչպես նաեւ կամուրջի: Դրանից բացի, ճանապարհային աշխատանքներ են նախատեսվում մարզի 6 համայնքներում:

Անդրադառնալով Եղվարդի ծննդատան շուրջ ստեղծված իրավիճակին՝ Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանեց, որ այս պահին ֆինանսավորում կա, եւ աշնան սկզբին ավարտվող շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ ծնունդ է ընդունվում մյուս մասնաշենքում:

Պաշտոնյան նշեց, որ մարզպետի պաշտոնում իր նշանակումից հետո մոտ 40 քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ համայնքի ղեկավարի անօրինական գործունեության շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ