Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը կհանդիպի Մխիթարյանի հարազատներին միայն այն դեպքում, երբ իրենք կիմանան դեպքի մասին իրականությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զավեն Գրիգորյանը։
«Կուզեմ հանդիպել այդ մարդկանց, բայց այն բանից հետո, երբ իրենց կիմանան ճշմարտությունը։ Այդ մարդկանց խաբում են, նրանք իրականությունը չգիտեն»,- Զավեն Գրիգորյանը։
Նա ասաց, որ շատ բան ունի պատմելու, բայց նախաքննության գաղնիքից ելնելով՝ չի խոսի։
«Երբ դեպքը տեղի ունեցավ, դրանից հետո մարդիկ ցուցմունք են տվել եղբորս դեմ, ես 15 օր ազատության մեջ եմ եղել։ Մտքովս անգամ չի անցել, որ ինչ-որ մեկը կարող է իմ դեմ ցուցմունք տա, որովհետեւ ես ընդհանրապես կապ չունեմ այդ դեպքի հետ։ Կարծում եմ, որ իրենց իրար մեջ գցել-բռնել են, որ ավելի հարմար տարբերակ կամ թեկնածու քան հարազատ եղբայրը, չի կարող լինել»,- ասաց Զավեն Գրիգորյանը։
Հարցին՝ ի՞նչ կապ կա իր եւ Վայոց Ձորի նախկին մազպետ Տրդատ Սարգսյանի միջեւ, Զավեն Գրիգորյանն ասաց, որ բարեկամանական կապ կա, սակայն շփում չունեն։
Նշենք, որ մարտի 6-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։











