News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի խորհրդարանը Սահմանադրական դատարանի հետ կապված հանդես եկավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասվում էր, որ քանի որ ՍԴ-ում գործ է քննվում «Մարտի 1»-ի գործի հետ կապված եւ հաշվի առնելով փաստը, որ Հրայր Թովմասյանը նախկինում բազմիցս «Մարտի 1»-ի հետ կապված դիրքորոշումներ է արտահայտել, եւ հաշվի առնելով փաստը, որ Հրայր Թովմասյանը այն քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որը «Մարտի 1»-ով է եկել իշխանության, եւ հաշվի առնելով այն փաստը, որ անկախ դատական համակարգի էությունը ենթադրում է, որ շահագրգիռ անձը չպետք է մասնակցություն ունենա իր հետ առնչված թեմայի քննարկմանը, եւ քանի որ դա ընդունված է դատավորների շրջանում անել ինքնաբացարկի միջոցով, եւ քանի որ Հրայր Թովմասյանը ինքնաբացարկ չի հայտնել, ԱԺ-ն միջնորդել է, որ կարգապահական վարույթի շրջանակներում ՍԴ-ն քննի հարցը եւ Հրայր Թովմասյանին այդ հիմքով ենթարկի կարգապահական պատասխանատվության:

ՍԴ-ն քննեց այդ հարցը եւ ասաց՝ չէ, Ազգային ժողով, չնայած օրենքով դու իրավունք ունես նման կարգապահական վարույթ հարուցելու, բայց ես քո կարգապահական վարույթը չեմ քննում, որովհետեւ իմ մեկնաբանությամբ դու կարող ես մեզ միջնորդությամբ դիմել միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս կարգապահական վարույթ կհարուցենք, կարձանագրենք խախտումը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ սրանով ՍԴ-ն բռնեց ու կամայական որոշմամբ ԱԺ-ին զրկեց այն լիազորությունից, որը հստակ օրենքներում ամրագրված է, իսկ ՍԴ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

«Վերջերս հրապարակում եղավ, համաձայն այդ հրապարակումների եւ գործի նյութերի, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, որ Հրայր Թովմասյանի սանիկն է, այն ժամանակներում, երբ «Մարտի 1»-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել ՍԴ, եւ նրա ելումուտը չի արձանագրվել սահմանված կարգով»: Այդ փաստի առթիվ հետաքննություն սկսվեց, ոստիկանները բացատրություն են տվել, որ չի արձանագրվել, որովհետեւ  ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարը եկել, ասել է, որ  շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք:

Հիմա ՍԴ-ն գոնե այս հիմքով պետք է կարգապահական վարույթ հարուցեր, հասկանար՝ էստեղ ինչ-որ խնդիր կա, թե ոչ: Բայց ՍԴ-ն ոչ մի ռեակցիա չի տվել: Սա նշանակում է, որ ՍԴ-ն, ըստ էության, հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանության մյուս ճյուղերին զրկում է համանման գործառույթներից: Իրենք իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մենք Հայաստանում բարձրագույն ատյան ենք, մեր ասածը ոչ ոք չի կարող բողոքարկել, քննարկի, մեզ ընհդանրապես ոչ մեկը չի կարող բան ասել:

Հայաստանում կա մի սուբյեկտ, որը ՍԴ-ին կարող է ուղարկել տուն: Կա մի սուբյեկտ, որ կարող է այս ՍԴ-ի գործունեությանը տալ գնահատական, եւ դա ՀՀ քաղաքացին է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ