News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երբ ես փողոցով քայլում եմ, տասնյակ մարդիկ են մոտենում դատարանների կողմից անարդար որոշումների խնդիրներով ու ես չգիտեմ ինչ անեմ: Այս մասին, ասյօր՝ մարտի 10-ին, Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետի պատասխանատվությունն առանց այդ էլ մեծ է, ես չեմ ուզում կրել նաեւ դատական համակարգի գործունեության, ՍԴ-ի գործունեության պատասխանատվությունը, որովհետեւ այսօր հին ավանդույթով դատարաններում ինչ տեղի է ունենում, դրա պատասխանատվությունն էլի ընկնում է վարչապետի, կառավարության վրա:

Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որ երբ դատարանը որոշի, մենք ասենք, եթե դատարանն այդպես է որոշել, ուրեմն ճիշտ է:

Մեզ մոտ երբ դատարանը որեւէ որոշում է կայացնում, բոլորը մտածում են՝ ով ում որտեղ առավ ու ծախեց: Սա ինստիտուցիոնալ խնդիր է ՀՀ-ում: Այսօր ՀՀ-ում ՍԴ-ն չունի վստահություն: Երկրում չի կարող լինել որեւէ իշխանության օղակ, պետական մարմին, որը ոչ միայն չունի ժողովրդի վստահությունը, այլեւ ժողովուրդն արհամարհանք է տածում այդ մարմնի նկատմամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իրենք այսօր ՍԴ ինստիտուտի լինելիության, փրկության հարցն են լուծում. «Մենք Սերժ Սարգսյանի ՍԴ-ին ապրիլի 5-ին պետք է ուղարկենք Սերժ Սարգսյանի հետեւից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ