News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կրկին ընտրություններին մասնակցելու հնարավորության վերաբերյալ ուղղումը, փոխանցում է Gazeta-ն: 

Ընդ որում՝ նա անհրաժեշտ է համարել ուղղումը համաձայնեցնել Սահմանադրական դատարանի հետ: Նրա խոսքով՝ եթե ՌԴ Սահմանադրական դատարանը եզրակացություն տա, որ Պուտինի կրկին ընտրվելու հնարավորության մասին ուղղումը համապատասխանում է Հիմնական օրենքին, միայն այդ ժամանակ է հնարավոր նախագահի պաշտոնում իր աշխատանքը շարունակելը:

Ընդ որում՝ Պուտինը Պետդումայի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ավելի վաղ առաջարկել էր Հիմնական օրենքում փոփոխությունների ընդունումից հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Բնական է, որ վերջնարդյունքում դա ձեր որոշումն է: Բայց եթե այս հարցում խորհրդարանում կոնսենսուս չկա, իսկ դա, ինչպես ինձ ասաց Պետդումայի նախագահը (Վոլոդինը - խմբ.), չկա, ապա ես Պետական դումայի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել է ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով ՌԴ խորհրդարանի ստորին պալատում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նա նաեւ նպատակահարմար չի համարել Սահմանադրությունից նախագահական ժամկետների թվի սահմանափակումը հանելու առաջարկը: Այս նախաձեռնությամբ երեքշաբթի հանդես է եկել «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Վալենտինա Տերեշկովան:  «Այն ժամանակ, երբ երկիրը դեռեւս շատ խնդիրներ ունի, բայց երբ քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտները ձեռք են բերում ներքին կայունություն, հասունություն, երբ պետությունը դառնում է, անկասկած, ավելի հզոր եւ դրսից դժվար խոցելի, այդ ժամանակ, անկասկած, առաջին պլան է մղվում հենց իշխանության փոփոխելիության  հնարավորությունը: Այն անհրաժեշտ է երկրի զարգացման դինամիկայի համար»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ «երկարաժամկետ հեռանկարում» հանրությունը պետք է իշխանության պարբերական փոփոխության երաշխիքներ ունենա: «Մենք պետք է ձեզ հետ միասին մտածենք ապագա սերունդների մասին»,- հավելել է պետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերին ընտրությունները եւ 2024-ին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան․ Պուտին
Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումներին․․․
Կրեմլը հայտնել է, որ Պուտինը չի խոսել 2024 թվականի ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն այժմ աշխատում է սովորական գրաֆիկով․․․
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին...
Հարյուրավոր բժիշկներ պահանջում են դադարեցնել Նավալնիին ծաղրելը
Գերմանիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից եւ աշխարհի այլ երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններից բժշկական համայնքի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ․․․
Կրեմլը մեկնաբանել է Լավրովի հնարավոր հրաժարականի մասին հրապարակումները
Տելեգրամյան ալիքներում լուրեր էին հայտնվել ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ․․․
Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ դատարանին վիրավորելու գործով
«Վերջնականապես Նավալնուն նշանակել ինը տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում, եւ տուգանք՝ 1,2 միլիոն ռուբլու չափով»,- դատավճիռը ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ