News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի մասնագիտական փորձը կնպաստի երկկողմ կարեւորության հարցերի լուծմանը եւ տնտեսական փոխգործակցության զարգացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ պատմամշակութային երկարամյա բարեկամությունը եւ ամուր հարաբերությունները կնպաստեն յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակի համատեղ հաղթահարմանը:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի շրջանակում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրված հանձնարարականի՝ քննարկվել են բեռնաշրջանառության ընթացակարգերին եւ բեռնափոխադրումների վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր: Իրանական կողմի դիտարկումներն ընդունվել են ի գիտություն:

Նախարար Տիգրան Խաչատրյանը եւ ԻԻՀ դեսպանը քննարկել են առեւտրատնտեսական օրակարգի մի շարք այլ հարցեր: Նախարարը հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների տնտեսական հարաբերությունները օր առաջ կվերադառնան բնականոն հունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ