News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարսի վրա քաղաքը «պետք է վերապրի, նույնիսկ եթե նավերը դադարեն Երկիր ժամանել այս կամ այն պատճառով»: Այս մասին Ars Technica-ի հետ զրույցում ասել է Իլոն Մասկը:

Մասկի խոսքով՝ գաղութը ինքնաբավ դարձնելու համար պետք է բաց չթողնել եւ ոչ մի մանրուք: «Մենք ունենք ամեն ինչ, բացի վիտամին C-ից: Հիանալի է: Այժմ մենք կհիվանդանանք ցինգայով եւ կմահանանք, ընդ որում, ցավալի մահով: Մենք դանդաղ եւ ցավոտ կմահանանք վիտամին C-ի պակասից: Այնպես որ, պետք է ստուգենք, որպեսզի Մարսի վրա բավարար վիտամին C ունենանք»,- ասել է նա:

Մասկի մոտավոր գնահատականներով՝ ինքնաբավ գաղութ ստեղծելու համար կպահանջվի առնվազն 1 միլիոն տոննա բեռ:

Վաշինգտոնում կայացած Satellite 2020 համաժողովի ժամանակ Մասկը քիչ լավատեսություն է հայտնել՝ կապված մարսյան ծրագրի հետ: «Եթե մենք չմեծացնենք առաջընթացի արագությունը, ապա ես չեմ ապրի մինչեւ Մարսի գաղութացումը»,- ասել է նա:

Մարսի վրա առաքելության իրականացման գլխավոր տեխնոլոգիական խոչընդոտը հրթիռների կառուցումն է:

«Իրականում միայն դա նշանակություն ունի: Այդ հրթիռը պետք է չափավոր մեծ եւ արագ լինի»,- ասել է Մասկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ