News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր ասելիքի մեջ կա խոցելի կետ. դա այն է, որ ցավոք սրտի, սահմանադրական երեք փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում դրանք նույնպես չեն արտահայտել ժողովրդի կամարտահայտությունը: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա կա գաղափար, որ այս մարտավարական փոփոխությունն իրականացնելու համար ապրիլի 5-ի հանրաքվեին այո կասենք, որից հետո ՀՀ-ում կսկսվի նոր, լեգիտիմ Սահմանադրության ընդունման պրոցեսը, որը դե ֆակտո կլինի գործող Սահմանադրության վերախմբագրված տարբերակը: Պայմանավորվում ենք, որ կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենա, որպեսզի սա չընկալվի, որ ահա, ես եկա, Սահմանադրությունը փոխում եմ, որ վարչապետ չլինեմ, դառնամ նախագահ եւ այլն: Այսինքն մնալու ենք խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանության մեջ:

Բայց ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ ՀՀ-ու լինի Սահմանադրություն, որն իսկապես քվեարկվի եւ ընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն իսկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ստեղծված է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ մեկ-երկու տարուց, գուցե հաջորդ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, կամ եթե պարզվի, որ  ժողովուրդը պահանջ ունի ավելի շուտ անել, ավելի շուտ ունենալ նոր Սահմանադրության նախագիծ ու դա դնել համաժողովրդական քվեարկության: «Փորձում ենք ունենալ մի Սահմանադրություն, որը հաստատված է ժողովրդի լեգիտիմ քվեով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ