News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը այսօր՝ մարտի 11-ին,  մամուլի ասուլիսն սկսեց  ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի Թեղուտում արված գրառումից․  «8 համայնքի մի շարք կիրթ,  բայց  ջղայնացած պապի ասել են․ «ԱՅՈ-ն  ասիլդենք, բայց թավիշ-մավիշ դրեք մի կողմ։ Ոնց իրանք մարտի 1-ին ու հոկտեմբեր 27-ին մտան կտրեցին, ընենց էլ դուք իրանց կոտորեք»։ Ես էլ պատասխանեցի․ հենց դա չկրկնելու համար ենք հեղափոխություն արել»,- գրել է պատգամավորը։

Արա Վարդանյանի կարծիքով՝ այս գրառումը ցույց է տալիս իշխանությունների գործելաոճը։

«Մենք կրկին գործ ունենք մի պարզ իրողության հետ, որ այս իշխանությունը չկարողանալով որևէ փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում՝ դիմում է   հեղափոխական մեթոդների, այսինքն՝ մարդկանց ինչ-որ կրիզիսային վիճակներում պահելն է՝ սպանություններից խոսելը, թավիշից խոսելը, ատելության քարոզը, որը վարչապետի  գլխավորությամբ իրականացվում է հենց առաջին օրվանից։ Կարծում եմ, որ այս հանրաքվեն սարքովի է։ Ես կարծում եմ, որ այս հանրաքվեում իրական տեսանկյունից որեւէ ձեւ չկա, որպեսզի ԱՅՈ-ն հաղթի։ Ես կասկած չունեմ, որ լինելու է բառից բուն իմաստով սարքոցի։ Չգիտեմ՝ ոնց են այդ ձայները ապահովելու, բայց ինչ-որ մեխանիզմ երեւի արդեն հնարել են, եթե գնան հանրաքվեի։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ կարող է հանրաքվե չլինի։ Պետք է հասկանաք մի պարզ բան, որ մեր ժողովրդին ձեռ են առնում։ Մենք պետք է հիշենք, որ 1-2 ամիս առաջ Ազգային ժողովում համոզում էին, որ սա ժողովրդի պահանջն է, բայց այդ դեպքում ինչո՞ւ են դռնեդուռ ընկել։ Ժողովուրդը հոգնել է, թողեք այս ազգը ոտքի կանգնի։ Եթե սա ժողովրդի պահանջն է, ուրեմն հանգիստ, իրենց բառերով, վեր ընկեք ձեր գործի տեղերում եւ գործ արեք այս ժողովրդի համար, ժողովուրդն էլ, քանի որ իր պահանջն է, կգնա եւ այդ ԱՅՈ-ն կքվեարկի։ Բայց տեսնում ենք հակառակը, որ ժողովուրդին համոզում են գնալ եւ մասնակցել հանրաքվեին։ Այսինքն՝ սրանով կարող ենք ապացուցված համարել եւս մեկ սուտ, որ իշխանությունը մատուցում էր ժողովրդին, որ սա ժողովրդի պահանջն էր եւ այսօր փորձում է հենց այդ նույն ժողովրդին համոզել կողմ քվեարկել»։

Ըստ Արա Վարդանյանի՝ իշխանությունները շատ լավ օգտագործում են պոպուլիստական բոլոր մեթոդները։

«Օրինակ, երբ վարչապետը ուղղաթիռից լայվ էր մտել, իսկ խոսնակը հայտարարել էր, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել, ապա թող նույն ուղղաթիռը տրամադրվի ՈՉ-ով զբաղվող իրավաբանների թիմին, որպեսզի նրանք էլ մի քանի մարզ այցելեն քարոզչության նպատակով։ Նիկոլ Փաշինյանը կրկին ապացուցում է ևս մեկ սուտ՝ նա այն մարդն է, որ ասում էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն։ Մինչդեռ դրամահավաքը այլ բան ապացուցեց։ Այս իշխանությունը գալիս էր աղքատին հարստացնելու, ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Հարուստը հարստանում է, աղքատը ավելի աղքատանում՝ սկսած համահարթեցումից։ Փաշինյանն ընտրել է թիրախ՝ երկրորդ և երրորդ նախագահներին, և փորձում է ժողովրդի մեջ զայրույթ ստեղծել», – ասաց Արա Վարդանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ