News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արտանիշը գտնվում է Սեւանա լճի հյուսիսում: Այնտեղ հետազոտություններ են անցկացվել, ապա պեղումներ, որոնց շնորհիվ հաջողվել է հայտնաբերել գերեզմանները, որոնք թվագրվում են մ.թ.ա. VII-VI դարեր: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պեղումների մասնակից, հնագետ Մարիամ Ամիրյանը:

Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում: նա հայտնեց, որ հնագետները այլ փորձագետների հետ համատեղ հողի քիմիական անալիզ են անցկացրել: Արդյունքում հայտնաբերվել է 2 գերեզման: «Երբ մենք սկսեցին հետազոտել այդ գերեզմանները, չէինք սպասում, որ կարող ենք այդքան մնացորդներ գտնել: Հայտնաբերվել են գանգեր եւ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ոսկորների որոշ մասեր»,- պարզաբանեց Ամիրյանը՝ հավելելով, որ մնացորդների հայտնաբերումից հետո առանձին հետազոտություններ են անցկացվել այդ վայրում գերեզմանների քանակը պարզելու համար:

Ինչպես իր հերթին հայտնեց անթրոպոլոգ Հասմիկ Սիմոնյանը, հայտնաբերվել է 14 գանգ, սակայն ընդհանուր առմամբ այնտեղ եղել են 28 մարդու մնացորդներ, որոնցից 3-ը՝ երեխայի մնացորդներ: Պարզ չէ նաեւ, թե արդյոք այդ մարդկանց մնացորդները տեղափոխվել են մի վայրից մյուսը: Սիմոնյանի խոսքով՝ մահացածների մարմինները դիահերձվել են, որից հետո այրվել են: «Հնարավոր է, որ նրանք հարազատներ են եղել, սակայն դա պետք է ուսումնասիրել եւ պարզել»,- ասել է նա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանում շատ գերեզմաններ պատկանում են ուշ բրոնզե եւ վաղ երկաթե դարերին:

Մասնագետը նաեւ հայտնեց, որ հայ հնագետներին կմիանան գերմանացի փորձագետները: Անթրոպոլոգը նկատեց, որ բացի մնացորդներին հայտնաբերվել են նաեւ մատանիներ, ականջօղեր եւ այլ զարդեր:

Հարցին, թե արդյոք այդ վայրը մտադիր են զբոսաշրջային գոտու վերածել, Մարիամ Ամիրյանը նշեց, որ դրա համար պետք է բավարար քանակության իրեր հայտնաբերել, որոնք լուրջ հետաքրքրություն կներկայացնեն մարդկանց համար:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Այստեղով է անցել Մեծ Մետաքսի ճանապարհը. հնագետը՝ Աղձքում (ֆոտո)
Այստեղ գտնվել է հին շատ թանկարժեք չինական հախճապակի, որն իրենց ունենալ կարող էին թույլ տալ միայն թագավորական տները…
Ամենաշատ