News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միեւնույն ժամանակ, միշտ եղել եմ ազատ մարդ եւ իմ երկրի ազատ քաղաքացի, ով երբեք չի վախենալու արտահայտել իր կարծիքը՝ անկախ որեւէ հանգամանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե «ՈՉ»-ի նախաձեռնող խմբին իր անդամակցելը այն մասով, թե ինչպես ինքը կարող է հայտնվել այդտեղ, չէ որ ժամանակին հանդիսացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը «Մարտի 1-ի» գործով:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հարգելի հայրենակիցներ,

վերջին շրջանում, կապված իմ կողմից ՈՉ-ի նախաձեռնող խմբին անդամակցելու հետ, որոշ հանրային անձանց կողմից հաճախ շրջանառվում է այն միտքը, թե ինչպես ես կարող էի հայտնվել այդտեղ, չէ որ ժամանակին հանդիսացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը մարտի 1-ի գործով:

Նպատակահարմար եմ գտնում պարզաբանել՝

Հանդիսացել եմ պարոն Փաշինյանի պաշտպանը 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, քրեական գործի նախաքննության ավարտից հետո մեր համագործակցությունը դադարել է փոխադարձ համաձայնությամբ: Դադարեցման պատճառները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք եւ ենթակա չեն հրապարակման:

2008-2009 թթ. ընթացքում հանդիսացել եմ <Հայկական ժամանակ> օրաթերթը հրատարակող <Դարեսկիզբ> ՍՊ ընկերության փաստաբանը, որի հետ ակտիվ համագործակցությունը դադարեցվել է քրեական գործով պաշտպանությունը դադարեցնելու հետ միաժամանակ:

Մեծ հարգանքով եմ վերաբերվում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ով իրեն դրսեւորել է լավագույն կողմերից ամուսնու հետախուզման մեջ գտնվելու ընթացքում՝ որպես օրինակելի կին, լավ եւ վստահելի ընկեր:

Այդ ընթացքում ունեցել եմ շատ լավ հարաբերություններ խմբագրության աշխատակիցների հետ, ինչը հանդիսանում է իմ մարդկային կապիտալը:

Պարոն Փաշինյանի հետ հանդիպել եմ նրա ազատ արձակվելուց հետո տարիներ անց , ընդհանուրը 2-3 անգամ՝ հանրային միջոցառումների ժամանակ:

2015 թվականին նրա թիմի կողմից ստացել եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը անդամագրվելու առաջարկ, որը մերժել եմ, մասնավորապես, իմ փաստաբանական գործունեության մեջ քաղաքական կաշկանդվածություն չունենալու պատճառով:

Երբեք չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի ընկերը կամ մտերիմը:

Այսինքն՝ չունեմ եւ չեմ ունեցել որեւէ բարոյական արգելք մշտապես արտահայտելու իմ կարծիքը հանրային հարցերի շուրջ, որը չէր համընկնի ընդդիմադիր Ն.Փաշինյանի կարծիքի հետ, առավելեւս՝ վարչապետ Ն.Փաշինյանի կարծիքի հետ:

Ուրախ եմ, որ իմ մասնագիտական գործունեության ընթացքում հնարավորություն եմ ունեցել ստանձնելու 2009 թվականին Ն.Փաշինյանի շահերի պաշտպանությունը, արել եմ հնարավորը, այդ աշխատանքը լավագույնս իրականացնելու համար:

Շարունակում եմ մնալ համոզված, որ Ն.Փաշինյանը դատապարտվել է ակնհայտ ապօրինի եղանակով եւ նա անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքում, անկախ այն բանից, որ գոյություն ունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ այն կայացրած դատավորները շարունակում են պաշտոնավարել:

Միեւնույն ժամանակ, միշտ եղել եմ ազատ մարդ եւ իմ երկրի ազատ քաղաքացի, ով երբեք չի վախենալու արտահայտել իր կարծիքը՝ անկախ որեւէ հանգամանքից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ