News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ վերջինս առաջին նախագահի ժամանակաշրջանում տեղի ունեցած ընտրությունները եւս համարել է կեղծված:

Մուսինյանը, մասնավորապես, գրել է. «Երկու օր է, ինչ բազմաթիվ հեռախոսազանգեր, գրավոր հարցումներ եմ ստանում` ՀՀ վարչապետի ելույթներում արտահայտված որոշ մտքեր մեկնաբանելու խնդրանքով:

Հասկանալով հանդերձ նման հետաքրքասիրության բուն դրդապատճառը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ԱՅՈ»-ի ճամբարում հակասություններ սերմանելը, այնուամենայնիվ մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն մենք ձեռնպահ կմնանք նմանօրինակ հարցերի որևէ մեկնաբանությունից` հանրաքվեի խնդրից հասարակության ուշադրությունը չշեղելու և «ԱՅՈ»-ի քարոզարշավին չվնասելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ