News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման շրջանակներում 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 11.00-ի դրությամբ արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ստացվել է առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում, այդ թվում ահազանգ, ոստիկանության ծառայողի զեկուցագիր, հրապարակում:

Դրանցից 6-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկմամբ, 9-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ դատախազություն ներկայացված դիմումների, 1-ը՝ ՀՀ դատախազության թեժ գծին քաղաքացու կատարած ահազանգի, 2-ը քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարած ահազանգերի, 1-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:

Նշվածներից 9-ը նույն անձի կողմից ներկայացված դիմումներ են, որոնք եղել են առերևույթ վարչական իրավախախտումների վերաբերյալ: Դրանք առերևույթ հանցագործության մասին հաղորդում չհանդիսանալու պատճառով ստուգման հանձնարարություն տալու անհրաժեշտության բացակայության կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ:

Մյուս 10 դեպքերը պարունակել  են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատանքային խմբի կողմից և դատախազության ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակւմ են ստուգվել: 

Մասնավորապես՝ դրանցից 8-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը և ոստիկանության ծառայողների զեկուցագրերի հիման վրա թողնվել անհետևանք, իսկ 2-ով իրականացվում են ստուգողական գործողություններ:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը, գործակցելով այլ իրավապահ մարմինների հետ, շարունակում է 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ահազանգերի ուսումնասիրման, դրանցով իրականացվող ստուգողական գործողությունների, բավարար հիմքերի առկայության դեպքում քրեադատավարական ընթացակարգերի ապահովման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ