News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկրները, որտեղ նոր կորոնավիրուսը չի հայտնաբերվել կամ 10-ից քիչ դեպք է հայտնաբերվել, պետք է անհրաժեշտ ամեն բան անեն, որպեսզի թույլ չտան իրենց մոտ COVID-19-ի բռնկում, Ժնեւում հրավիրված ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Աշխարհի 81 երկրներում նոր կորոնավիրուսի ոչ մի դեպք չկա, այդ պատճառով նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կանխեն նույնիսկ մեկ վարակման մուտքը։ Նրանք չպետք է թույլ տան այդ վիրուսի հայտնվելու հնարավորությունն իրենց երկրում։ Կան նաեւ 57 երկրներ, որոնք հայտնել են 10 կամ ավելի քիչ դեպքերի մասին։ Նրանք կարող են դադարեցնել այն ամենասկզբում»,- ասել է նա։

ԱՀԿ տնօրենը ընդգծել է, որ վիրուսի զսպման հարցում երկրների գործողությունները պետք է շատ խիստ լինեն։

ԱՀԿ-ն չորեքշաբթի օրը հայտարարել է աշխարհում նոր կորոնավիրուսի վարակման համաճարակի մասին։ Մարտի 11-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 118 000 մարդ՝ 114 երկրներում, մահացել է 4291 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ