News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«ՈՉ» քարոզչության կողմը հայտարարություն է տարածել կուրթանցի անապահով ընտանիքին «ԱՅՈ» քարոզչական կողմի խոստացած օգնության վերաբերյալ; 

«Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «այո» քարոզչության կողմի անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, որ պատրաստվում է այցելել Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանին, և որ «լավ լուր ունի [Մ.Առաքելյանի] համար», նշված է «ՈՉ» քարոզչական կողմի հայտարարությունում։ Մ.Առաքելյանն  օրեր առաջ հանրությանը հայտնի դարձավ մեծ հնչեղություն ստացած միջադեպի կապակցությամբ։

Ըստ աղբյուրի՝ այսօր պատգամավորն այցելել է Մեխակ Առաքելյանի կացարան և նշել, որ իր հետ կապվել են տարբեր քաղաքացիներ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող Մ.Առաքելյանի ընտանիքին, և ինքը հենց այդ քաղաքացիների խնդրանքով է այցելել նրան։ Պատգամավորը ավելացրել է, որ եթե քաղաքացիներին հետաքրքի, ինքը հանրաքվեից հետո ավելի «մանրամասն կներկայացնի ամեն ինչ»։

«Հատուկ կարևորելով հարցի բարոյական կողմը՝ մենք շատ ուրախալի ենք համարում, որ Մ.Առաքելյանի ընտանիքին օգնություն է տրամադրվելու։ Սակայն հանրաքվեին ընդառաջ՝ քարոզարշավի փուլում, հրապարակայնորեն նման գործողությունները, մասնավորապես՝ անապահով ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցում հանրության առջև սեփական դերակատարությունն ի ցույց դնելը ակնհայտորեն անհամատեղելի է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին կետի պահանջներին։ Հավատացնում ենք, որ մենք որևէ կերպ չէինք արձագանքի, եթե պարզվեր, որ օգնությունը փաստացի տրամադրվել է, սակայն «առանց ֆեյսբուքի և տեսախցիկների»։ Ավելին, դա կդիտեինք որպես մարդասիրական և արդարացի քայլ։ Բայց ընտրված ձևաչափը փաստորեն վերածվեց անազնիվ քարոզչական հնարքի, որին չարձագանքել չենք կարող։ Միևնույն ժամանակ, «Ոչ» քարոզչության կողմը հայտարարում է, որ կոնկրետ այս միջադեպը չենք ներառելու քարոզչության ընթացքի վերաբերյալ՝ մեր կողմից մշակվող հանրային զեկույցում և չենք բարձրաձայնելու միջազգային գործընկերների առջև»,- ասված է հայտարարությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ