News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի վրա հարձակումը եղել է եւ մնում է Թուրքիայի օրակարգում: Ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Քաղաքագետը պատմական էքսկուրս կատարեց՝ նշելով, որ Թուրքիան մշտապես Հայաստանն ընկալել է որպես Ռուսաստանի մաս, եւ անցյալ դարասկզբին հարձակումը պայմանավորված էր նրանով, որ Թուրքիայում զգացել էին Հայաստանի հանդեպ Ռուսաստանին որոշ անտարբերությունը: Հետագայում իրավիճակը մի քանի անգամ կրկնվել է, օրինակ՝ 90-ական թվականներին, ընդ որում՝ ոտնձգությունները կանխվում էին ամենակրիտիկական պահին:

Մելքոնյանը նշեց, որ Թուրքիան յուրովի է կառուցում արտաքին քաղաքականությունը, մինչեւ քաղաքական բանակցությունները օրակարգը արհեստականորեն հագեցնում է այլ թեմաներով, որ բանակցություններում մանեւրելու հնարավորություն ունենա: Օրինակ՝ մինչեւ մոսկովյան հանդիպումը օրակարգում Իդլիբն էր, Թուրքիան հավելեց Արցախը, տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Թուրքիան սկսեց բարձրաձայն մտահոգություն հայտնել, հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ է, հավակնում է արցախյան հակամարտության կարգավորմանը մասնակցության:

«Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ ռուս-թուրքական հարաբերություններում հայկական բաղադրիչ կա, եւ բացի պատմական ուղղությունից, հիմա օրակարգում է Արցախը: Միամտություն է ենթադրել, որ Թուրքիան չի օգտագործի այս կարեւոր լծակը: Թուրքիան կոնֆլիկտածին երկիր է: Մեզ համար սա անվտանգության կարեւոր պահ է: Նրա գործողությունները ուղիղ հարաբերակցվում են Հայաստանի անվտանգության հետ: Այստեղ տեղ չպետք է ունենան պոպուլիստական կամ ամբոխավարական հայտարարությունները: Նման մոտեցումները կարող են կործանարար հետեւանքներ ունենալ»,- զգուշացրեց քաղաքագետը:

Մելքոնյանը հիշեցրեց մամուլում վերջերս հայտնված փաստաթուղթը 2 տարի առաջ Թուրքիայի կողմից հարձակման նախապատրաստության մասին, եւ Թուրքիան այն չի հերքել: «Թուրքիայի քաղաքականության մեջ մեկուկեսի պատերազմի այս հայեցակարգը մշտապես կա. 1՝ պատերազմ քրդերի դեմ, 0,5՝ հարեւանների դեմ, եւ Հայաստանն այս ցուցակում որոշակի տեղ ունի: Այս հնարավորություններն ամեն տարի քննարկվում են: Հայ հանրության շրջանում այս փաստաթուղթը մտահոգություն հարուցեց, բավականին ուշացած: Թուրքիայի մտադրությունները նորություն չեն, Հայաստանի անկախություն ձեռք բերելու պահից Թուրքիայում ամեն տարի նման հնարավորությունը քննարկվում է: Դա կարող էր լինել 1992 եւ 93 թվականներին, նաեւ հիմա կարող է իրականացվել կրտսեր եղբոր միջնորդավորվածությամբ: Արցախյան հարցում Թուրքիայի ակտիվացումը տեղի է ունենում բավականին կրիտիկական պահի»,- նշեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ