News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք բոլորս լարված ենք, որովհետեւ մեր թիկունքում կանգնած է մի ինստիտուտ, որին մենք չենք վստահում: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Ջերմուկում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բերեմ ամենաթարկ օրինակը, երեկ Վերաքննիչ դատարանը կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանի ամենահայտնի կողմնակիցներից մեկին: Հիմա այդ որոշումից հետո էլի սկսվեց քննարկում, էլի կառավարությանը էլի սկսեցին քննադատել, մյուսներն ասացին՝ էս ինչ է կատարվում: Բա կառավարությունը կո՞ւյր էր, չէր տեսնո՞ւմ, որ գործը այն դատավորի մոտ է, որը հրապարակային հայտարարություններ է արել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց քաղաքական թիմի»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այսօր պետք է այնպիսի դատարան, որ եթե որոշի մեկին ազատել կալանքից, ոչ ոք չկասկածի այդ որոշմանը, որ մտածի, եթե ազատել է, ուրեմն հիմքեր է ունեցել:

«Ես չեմ ասում, որ դատարանը հիմքեր չի ունեցել ազատելու, բայց խնդիրն այն է, որ մեր առաջին ռեակցիան այն է, թե էս ի՞նչ դավադրության արդյունքում դա տեղի ունեցավ, որովհետեւ դատական համակարգը, սկսած ՍԴ-ից վերջացրած  առաջին ատյանի դատարաններով, ակնհայտորեն ու բացահայտորեն տեղ-տեղ ներգրավավծ են եղել քաղաքական պրոցեսների մեջ: Մենք չենք ասում, որ ուզում ենք մտնել դատական իշխանության դաշտ, այլ ասում ենք՝ թող դատարանները դուրս գան քաղաքականությունից, գնան իրենց գործով զբաղվեն: Ոնց որ ֆիլմում ասում է՝ «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Հիմա մենք ասում ենք՝ «Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա», իսկ եթե ուզում է զբաղվել պոլիտիկա, թող ազատի ՍԴ նախագահի աշխատասենյակը, թող գա ձեր առաջ կանգնի, էնքան պոլիտիկայով զբաղվի, ինչքան ուզում է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց. «Ի՞նչ է նշանակում դատավորը լինի Քոչարյանի կողմնակից, Փաշինյանի կողմնակից, դա աբսուրդ է: Մենք հիմա հստակ գործընթացը կտանենք եւ թացը չորից կտարբերակենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ