News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունից հետո նախկիններն ասում էին՝ հեսա 2 ամսից ժողովուրդը կհիասթափվի, երկու ամսին անցավ, ասացին՝ 4 ամիս, հիմա էլ ասում են՝ տեսեք, գարնանը ինչ է լինելու: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Ջերմուկում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկել է գարունը, ինչ եք ծակուծուկերը մտել նախկին իշխանության ներկայացուցիչներ եւ մեր իշխանության դուրսպրծուկներ: Բա եկել է գարունը, լավ էլ շոգ է, լավ էլ թեժ է, եկեք թեժացրեք, տեսնեմ ոնց եք թեժացնում: Հեսա ժողովուրդը ձեզ ապրիլի 5-ին այնպես կթեժացնի, երեք ամիս գաք Ջերմուկի ձների մեժ թավալվեք, որ հովանաք»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ եթե նախկինում իշխանությունը կեղտոտվելու ճանապարհ էր, հիմա ամքրվելու ճանապարհ է. «Նա, ով պատրաստ չէ իշխանության մեջ ամեն օր լինել ավելի մաքուր, քան նախորդ օրն էր, նա տեղ չունի մեր կառավարության մեջ, թող գնա զբաղվի ուրիշ գործով: Հանրաքվեն նաեւ սրա մասին է: Ես ասում եմ՝ ով ժողովրդից գողանում է, իմ անձնական թշնամին է, ես մինչեւ վերջ գնալու եմ եւ ոչնչացնելու եմ այդ մարդուն, որովհետեւ նա հայրենիքի թշնամի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ