News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում նախորդ ընտրությունների ժամանակ ոնց որ մարտական գործողությունների մասնակցեինք, ստիպողաբար ձայն էին տանում, կպնում էին մեր ինքնասիրությանը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Վայքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով, նախորդ իշխանությունների ժամանակ մեր պետությունը տեղում դոփեց, քանի որ հնարավորություն չտրվեց ժողովրդին իշխանություն ձեւավորել. «Նախորդ իշխանությունները բանդաներ էին ձեւավորել ու պահել իրենց իշխանությունը: Իսկ այս իշխանության օրոք ազատություն կա»:

Սասուն Միքայելյանը նշեց, որ հիմա որեւէ մեկի ախրանիկը չի կարող որեւէ մեկի ինքնասիրությանը կպնել. «Այն ժամանակ այլ էր: Ընտրությունների ժամանակ գումարով առնում էին մեր ձայնը: Նորմալ իշխանությունը նման բան չի կարող անել, իր ազգին սիրող մարդը չի կարող այդքան արհամարհել իր ժողովրդին: Այն հերոսական ժողովրդին, որը պատերազմում հաղթեց, անհավասար մարտում հաղթեց: Մենք կարողացանք ծնկի բերել մեր թշնամուն: Հաղթանակած ժողովրդին նման կյանքը վայել չէր»:

«Հետո ձեր համբերության բաժակը լցվեց, ձեր կամքի ուժով, պարոն Փաշինյանի առաջնորդութամբ մենք քշեցինք նախորդ իշխանություններին: Հիմա պետք է կարողանանք սկիզբը վերջին կապել: Ասում են՝ քյասիբին տղա է ծնվում, ուրախությունից բռնում ա բանը կտրում ա: Հիմա մեր ձեռքը ազատություն կա: Այս հաղթանակը, ուրախությունից չբռնենք եսիմ ինչեր անենք, ժողովուրդ ջան»,-ընդգծեց Սասուն Միքայելյանը:

Նա հայտարարեց, որ ՍԴ-ն պետք է փոխվի, քանի որ չի կարող օրենսդիրն ու գործադիրը մի մարմին լինեն, իսկ ՍԴ-ն «նախորդ տականքներից թողնված մի հատ ռումբ լինի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ