News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես երեկ հայտարարել եմ, ատելության խոսքի անընդունելիության մասին եւ նշել, որ նույնիսկ մեզ հայհոյողներին չպետք է հայհոյանքով պատասխանենք, որովհետեւ դա մեր էությունը չի: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Վայքում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզ է, բոլորս էլ նեղվում ենք, նյարդայնանում ենք, երբեմն ջղայնանում ենք, երբեմն կատաղում ենք, բայց դա կապ չունի: Մեզնից յուրաքանչյուրի վրա դրված է բարձր պատասխանատվություն եւ մենք պետք է դա պատվով տանենք:

Երեկ մի խումբ մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես թավշյա հեղափոխության պահապաններ, գնացել են ինչ-որ մի մարդու մոտ, ով իմ հասցեին ինչ-որ վատ բան է ասել, թե հայհոյանք է ասել, պահանջել են ներողություն խնդրել: Դա շատ վատ տեսարան է: Դա ինձ համար անընդունելի է»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ երկու օր է ինքը խոսում է, որ վիրավորանքին վիրավորանքով չպետք է պատասխանել. «Բայց մարդիկ գնում են ու նման գործողություններ են անում ի պաշտպանություն մեզ, ի պաշտպանություն ինձ: Ես դատապարտում եմ նման գործողությունները, դա անընդունելի եմ համարում»:

Փաշինյանը, դիմելով իրենց կողմնակիցներին, կոչ արեց սադրանքների չտրվել. «Հայհոյում են, ջհանդամը հայհոյեն, իրենց գլխին թող կպնի իրենց հայհոյանքը: Կարեւորն այն է՝ կա արդյո՞ք այդ հայհոյանքի հիմքում ճշմարտություն, թե չկա: Եթե ճշմարտություն կա, ուրեմն ճիշտ են անում, որ հայհոյում են, եթե չկա, անիմաստ է, ինչքան ուզում են, թող հայհոյեն: Կարեւորը՝ ժողովուրդը գիտի ճշմարտությունը: Այսօր Հայաստանում կա վստահության մթնոլորտ: Ոմանց երազանքներն այս երկու օրը փշուր-փշուր եղան, քանդվեցին, որովհետեւ նրանք հույս ունեին, որ ժողովուրդը հիասթափվել է, բայց դա այդպես չէ»:

Փաշինյանը նշեց, որ ժողովուրդը չի կարող հիասթափված լինել, քանի որ եկել է իշխանության, իսկ իրենք ուղղակի վարձու աշխատողներ են: Իսկ եթե մարդիկ հիասթափվեն, կարող են նոր կառավարություն ընտրել. «Սակայն ես բացառում եմ, որ ժողովուրդը կհամաձայնվի իրեն թալանածների վերադարձին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ